Վաշինգտոնը պնդում է Թեհրանի հետ բանակցությունների շարունակման վրա՝ միջուկային համաձայնագրի հնարավորությունը գնահատելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։
«Որևէ կոնկրետ արդյունքի չհասանք, բացի պնդեցի, որ Իրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն՝ որոշելու համար, թե արդյոք համաձայնագիրը հնարավո՞ր է»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
Թրամփի խոսքով՝ նախընտրելի կլինի, եթե համաձայնագիրը հնարավոր լինի կնքել, հակառակ դեպքում՝ «պետք է տեսնեն, թե ինչ արդյունք կլինի»։
Իրանի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 6-ին բանակցություններ էին կայացել Օմանում, կողմերը պայմանավորվել էին շարունակել բանակցային գործընթացը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ամերիկյան կողմը պնդել էր լայն օրակարգ, որը, մասնավորապես, ներառում էր իրանական հրթիռային ծրագիրը և Թեհրանի գործողությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Իրանը, իր հերթին, պատրաստակամություն էր հայտնել քննարկել միայն իրանական միջուկային նախագիծը։






































