Թուրքիան արագացրել է Հայաստանի հետ սահմանային «Ալիջանի» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Իգդիրի նահանգապետ Ֆիրաթ Թաշոլարն ստուգել է սահմանային անցակետում ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքները և ստացել է վիճակի թարմացում։ Նշվում է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։
2025 թվականի դեկտեմբերին անցակետի թուրքական կողմում հայտարարվել էր նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք ուղղված են դրա սկզբնական բեռնափոխադրումների, ապա ուղևորափոխադրումների բացմանը։ Այս քայլերը տեղի են ունենում դիվանագիտական շփումների և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման վերաբերյալ քննարկումների ֆոնին։





































