ԵՄ անդամ պետությունները հաստատել են Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշումը կայացվել է ԵՄ խորհրդի նիստում։ Նշվում է, որ Երևանն օգնության հայտ էր ներկայացրել 2025 թվականին, սակայն Հունգարիան այն արգելափակել էր։
Լրատվամիջոցի տվյալներով՝ «դիվանագիտական հանդիպումներից և կուլիսային բանակցություններից» հետո Բուդապեշտը փոխել է իր դիրքորոշումը, որը, որպես Հայաստանին օգնություն տրամադրելու պայման, պահանջում է նույն քանակությամբ օգնություն հատկացնել նաև Ադրբեջանին։
Եվրոպական խաղաղության հիմնադրամը 2024 թվականի հուլիսին 10 միլիոն եվրո էր հատկացրել՝ Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները հզորացնելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելու համար։




































