ԱՄՆ-ն նախատեսում է թիրախային հարվածներ հասցնել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների և հրամանատարների ուղղությամբ, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների մահվան համար, հաղորդում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
Լրատվական կայքի զրուցակցի խոսքով՝ հարվածները կարող են հասցվել արդեն այս շաբաթ, սակայն ժամկետները կարող են փոխվել, նշել է պարբերականը։
Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը լրատվականին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում խոսակցությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Թրամփը չի հրաժարվել Թեհրանում «ռեժիմի փոփոխության» ձգտումից:
Ավելի վաղ Թրամփն Axios պորտալին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ վեճերի դիվանագիտական կարգավորմամբ: Ընդ որում՝ ԱՄՆ ղեկավարն ընդգծել էր, որ զգալի ուժեր է կենտրոնացրել Իրանի վրա։
Reuters-ը հունվարի 27-ին հաղորդել էր, որ Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմը և աջակցող ռազմական նավերը հասել են Մերձավոր Արևելք:




























