Հռոմում այսօր տեղի է ունեցել Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանիի հուղարկավորության արարողությունը: Այն կայացել է Հրեշտակների և նահատակների Աստվածածնի տաճարում:
La Repubblica-ն հաղորդում է, որ արարողությանը, բացի աշխարհահռչակ դիզայների մտերիմներից, ներկա էին նաև նրա գործընկերները՝ Դոնաթելլա Վերսաչեն, Էրմանո Շերվինոն և Լավինիա Բիաջոտին, ինչպես նաև դերասանուհի Էնն Հեթուեյը, ռեժիսոր Թոմ Ֆորդը, Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը և մոդել Նատալյա Վոդյանովան, Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին և քաղաքային վարչակազմի ու մշակութային էլիտայի ներկայացուցիչներ:
Վերջին երկու օրերին Գարավանի հիմնադրամի PM23 ցուցահանդեսային կենտրոնում (Valentino ապրանքանիշի կենտրոնակայանը 1950-ականներից) տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը: Հիմնադրամի հաշվարկներով՝ դիզայներին հրաժեշտ տալու է եկել մոտ 10 հազար մարդ։
Գարավանին մահացել էր հունվարի 19-ին՝ 93 տարեկան հասակում։ Նա Valentino նորաձևության տան հիմնադիրն է։





































