Հայաստանում այս տարվա երկրորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկան և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր դեպքերի գրեթե 68%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Ըստ կենտրոնի՝ նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1,3 անգամ։ Հոսպիատալացված դեպքերի 92,8%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Միաժամանակ, ՀՎԿԱԿ-ը հայտնում է, որ Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։





































