Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչ խաղում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները 3:2 հաշվով առավելության են հասել Մադրիր «Ռեալի» նկատմամբ:
Խաղը կայացել է Սաուդյան Արաբիայում: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել են երկուական գոլով։ 73-րդ րոպեին Ռաֆինյան հաշիվը հասցրել է 3:2-ի՝ հօգուտ «Բարսելոնայի», այդ գոլը միակն էր երկրորդ խաղակեսում:
Կատալոնական ակումբը 16-րդ անգամ է դառնում սուպերգավաթակիր և այդ ցուցանիշով առաջատարն է Իսպանիայում: «Ռեալը» 13-ակի գավաթակիր է։






































