Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է, հայտարարել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Դուրս ենք գալիս Պրոբացիայի ծառայությունից, այսօրվանից Գարիկ Գալեյանը լիակատար ազատության մեջ է, հանվել է էլեկտրոնային հսկողության սարքը»,- հայտնել է նա։
Փաստաբանը հիշեցրել է, որ դատավոր Մասիսի Մելքոնյանի որոշմամբ Գալեյանը դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման, վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակի, նշանակվել էր ազատազրկման ձևով պատիժ 1,5 տարի ժամկետով։ Պաշտպանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարանը, գործը դեռևս չի քննվել։
«Բայց քանի որ այս ընթացքում Գալեյանը գտնվում էր կալանքի տակ՝ սկզբում բանտային, հետո՝ տնային, իսկ խափանման միջոցի մեկ օրը համարվում է ազատազրկման մեկ օր, ուստի նա մեկուկես տարին կրանալուց հետո ազատ արձակվեց»,- ասել է փաստաբանը։
2024-ին Գալեյանի դեմ սեպտեմբերի 8-ին քրեական գործ էր հարուցվել նաև թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Գալեյանին կալանավորել էին, իսկ 2025-ի հունվարին կիրառել տնային կալանք խափանման միջոցը։




































