Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Հայտարարության մեջ նշել են, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,- ասված է հայտարարության մեջ։
Associated Press-ը դեկտեմբերի 22-ին գրել էր, որ Թրամփը որոշել է շուրջ 30 երկրից հետ կանչել իր դեսպաններին և ավագ դիվանագետներին, նրանց թվում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը։





































