Դեկտեմբերի 23-ին Հայաստանի մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին սպասվում է 5-7, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 1-5 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 2-5 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 7-10 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 1-5 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-7 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 2-6 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզում սպասվում է 0-4 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 9 աստիճան տաքություն։




































