Իտալական մի քանի առաջատար ակումբներ ուշադիր հետևում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Պաուլո Բարբոսան։
Գործակալի խոսքով՝ Սպերցյանով հետաքրքրված են իտալական բազմաթիվ առաջատար թիմեր։ Բարբոսան հավելել է, որ դրանց թվում են «Յուվենտուսը», «Ինտերը» և «Նապոլին»։
«Նա մեծ ապագա ունի, քանի որ մի քանի մրցաշրջան անընդմեջ ցուցադրում է իր որակները։ Սպերցյանն արժանի է տեղափոխվելու եվրոպական առաջատար ակումբ»,- Բարբոսայի խոսքերն է մեջբերում Odds.ru-ն։
Նոյեմբերին Սպերցյանը դարձել էր Հայաստանի հավաքականի նոր ավագը: «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Գասիլինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Սպերցյանը խաղամակարդակով արդեն գերազանցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան, և ժամանակն է, որ հայ ֆուտբոլիստը կարիերան շարունակի Եվրոպայում:






































