Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արևելյան Բուրգ քաղաքում զինամթերք տեղափոխող բեռնատարից գողացել են գերմանական զինամթերքի խմբաքանակ, գրում է BBC-ն:
Գերմանացի պաշտոնյաները չեն հստակեցրել, թե կոնկրետ որքան է առևանգվել: Սակայն, որոշ աղբյուրներ, հղում անելով ռազմական գերատեսչությանը, նշել են, որ այնտեղ կար մոտ 20 000 փամփուշտ:
Ենթադրվում է, որ գողությունը տեղի է ունեցել, երբ քաղաքացիական տրանսպորտային ընկերության վարորդը, որի հետ զինվորականները պայմանագիր են կնքել, նոյեմբերի 25-ի գիշերն իր բեռնատարը թողել էր ավտոկայանատեղիում:
Բանակը ոստիկանության հետ համատեղ հետաքննություն է սկսել։
Der Spiegel-ը, ի թիվս այլ գերմանական հրատարակությունների, հաղորդել է, որ բեռը պարունակում է 10 000 մարտական փամփուշտ ատրճանակների համար, 9900 փամփուշտ գրոհային հրացանների համար և ծխային նռնակներ:
Օգոստոսին Բեռնբուրգում տեղի ոստիկանությունը հայտնել էր 90 փամփուշտի կորստի մասին։ Մեկ շաբաթ առաջ Այսլեբենում ոստիկանության աշխատակիցները հայտնել էին, որ կորցրել են 180 փամփուշտ։ Այս դեպքերի միջև որևէ անմիջական կապ չի հաստատվել։





































