Ֆրանսիայի ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել է 2024-2030 թվականների ռազմական ծախսերի պլանավորման թարմացված օրենքը, որը նախատեսում է ռազմական ծախսերի ավելացում մինչև 436 մլրդ եվրո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագծին 440 անդամ քվեարկել է կողմ, 122-ը՝ դեմ: Հաջորդիվ տեքստը կներկայացվի Սենատ՝ խորհրդարանի վերին պալատ:
Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը նշել է, որ «թարմացված օրենքը կօգնի արձագանքել ժամանակակից սպառնալիքներին»:
«Ավելի շատ զինամթերք, ավելի շատ անօդաչու թռչող սարքեր, նորացված կործանիչ ավիացիայի կառուցվածք, վերաիմաստավորված տանկային ուժեր և տիեզերական ոլորտում վերահսկողության վերադարձ: Ահա թե ինչ ենք առաջարկում այս տեքստում»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը:
Ինչպես նախկինում հայտնել էր Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը, երկրի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 115,6%-ին՝ գերազանցելով 3,4 տրիլիոն եվրոն։


























