ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածները վերսկսելու ծրագիրը դադարեցվել է երկու կամ երեք օրով, փոխանցել է «Ինտերֆաքս»-ը։
«Երկու կամ երեք օր։ Մենք խոսում ենք կարճ ժամանակահատվածի մասին»,- ասել է նա լրագրողներին։
Թրամփը հույս է հայտնել, որ, ի վերջո, ստիպված չի լինի վերսկսել Իրանի դեմ գործողությունները։
«Եթե կարողանանք լուծել սա՝ առանց ամեն ինչ ռմբակոծելու, հրաշալի կլինի»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պլանավորում էր հարվածներ սկսել մայիսի 19-ին, բայց դադարեցրել էր ծրագիրը՝ Իրանի հետ ճգնաժամի դիվանագիտական լուծման շուրջ համագործակցող մի քանի երկրի խնդրանքով։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկայումս պատրաստ չէ փոխզիջման գնալ Թեհրանի հետ։ Նա բացատրել է, որ բաց չէ որևէ զիջման՝ Իրանի վերջին և անբավարար խաղաղության առաջարկը ստանալուց հետո։

























