Կորեա-ամերիկյան ֆուդ-բլոգեր Դենիել Չանգը, որը հայտնի է «պատրաստում եմ կնոջս համար» ձևաչափի իր տեսանյութերով, հայկական խոհանոցը ներկայացրել է իր բազմամիլիոնանոց լսարանին։
Համաձայն բլոգերի հրապարակման՝ նա առաջին անգամ պատրաստել է հայկական ընթրիք, որի գաղափարն առաջացել է հետևորդներից մեկի՝ Լոս Անջելեսի հայ ձկնորսների ակումբի հիմնադիր Հարրիի բազմամսյա խնդրանքներից հետո։
Չանգը, որը մեծացել է ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքի հարևանությամբ, սեղանին մատուցել է լուլա-քյաբաբ, սթեյք-քյաբաբ, գառան մսից կոտլետներ, հավի քյաբաբ, խաղողի թփով տոլմա, մանթի, թաբուլե, հայկական աղցան, ինչպես նաև լավաշ, թան և տարատեսակ նախուտեստներ։
Տեսանյութի նկարագրության մեջ նա նշել է, որ ծանոթ է հայկական խոհանոցին մանկուց, իսկ ուտեստները պատրաստելիս օգտվել է հայ բլոգերների բաղադրատոմսերից։


























