Լիբանանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 486-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։
«Մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 486-ի, վիրավորների թիվը՝ 1313-ի»,- նշել է նախարարությունը։
Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի միջև մարտերը շարունակվում են արդեն 10-րդ օրը: 13 երկիր այժմ ներգրավված է կամ տուժել է հակամարտությունից, այդ թվում՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան և Թուրքիան:





































