Ռուսաստանում համապատասխան ծառայությունները կվերլուծեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Միացյալ Նահանգների զենքի առկայության վերաբերյալ, որի մասին «ոչ ոք չգիտի», և համապատասխան պարզաբանումներ կտան, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Նրա խոսքով՝ ռուսական հատուկ ծառայությունները կատարում են իրենց աշխատանքը, և այս դեպքում պետք է պարզաբանումների սպասել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Թրամփը, պատասխանելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության ժամանակ ԱՄՆ-ի կողմից հիպերձայնային զենքի կիրառման մասին հարցին, հայտարարել էր, որ Վաշինգտոնն ունի զենք, որի գոյության մասին ոչ ոք չգիտի:
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելայի, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասի ուղղությամբ, որից հետո Թրամփը հայտարարել էր Մադուրոյին և նրա կնոջը ձերբակակելու և նրանց երկրից դուրս բերելու մասին:
Հունվարի 10-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը X սոցիալական ցանցում հարցազրույց էր հրապարակել Մադուրոյի թիկնապահ ներկայացած մարդու հետ։ Նա պնդել էր, որ ականատես է դարձել Վենեսուելայի նախագահի առևանգմանն ամերիկացի զինծառայողների կողմից, ովքեր, իբր, օգտագործել էին անսովոր զենք, որը նման էր հզոր ձայնային ալիքի:





































