Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակի անվան միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Հարությունյանը` արծաթե մեդալակիր: Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Հարությունյանը` 352 կգ:






































