Հայ ըմբիշ Ալեքս Մարգարյանն արծաթե մեդալ է նվաճել մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում Մարգարյանը (63 կգ) 12:2 հաշվով պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Այթջան Հալմախանովին։
Կիսաեզրափակչում Մարգարյանը (63 կգ) 9:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Քրիստիան Միլենկովին։
Մեկ այլ հայ մարզիկ՝ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ), նվաճել է առաջնության բրոնզե մեդալ՝ հաղթելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլիաս Լյուիսկիին։
Նույն առաջնությունում, որը տեղի է ունենում Բուլղարիայի Սամոկով քաղաքում օգոստոսի 17-24-ը, Գասպար Տերտերյանը նվաճել էր ոսկե մեդալ։






































