Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում կայանալիք խաղերին, հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։
«Իրանն անպայման կմասնակցի աշխարհի առաջնությանը։ Եվ, իհարկե, կխաղա Միացյալ Նահանգներում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Կանադայում կայացած ՖԻՖԱ-ի կոնգրեսում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկի Իրանի ազգային հավաքականի մասնակցությանն առաջնությանը, որը մեկնարկում է հունիսի 11-ին։
Սպիտակ տան լրագրողը խնդրել է Թրամփին մեկնաբանել Ինֆանտինոյի այն հայտարարությունը, որ Իրանի ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը։ ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Եթե Ջաննին այդպես է ասում, ապա ես դեմ չեմ»։ Թրամփը, այնուամենայնիվ, հավելել է, որ դա այնքան էլ նպատակահարմար չի համարում, քանի որ կարող է անվտանգ չլինել հենց խաղացողների համար։
Խմբային փուլում Իրանի ազգային հավաքականը երկու խաղ կանցկացնի Լոս Անջելեսում։ Եվս մեկ խաղ կանցկացվի Սիեթլում։ Իրանը խմբում կխաղա Նոր Զելանդիայի (հունիսի 15), Բելգիայի (հունիսի 21) և Եգիպտոսի (հունիսի 26) հետ։






































