Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը մեկնել է Վատիկան, հանդիպել Հռոմի պապի հետ։
Հայտնի է դարձել, որ կառավարության որոշմամբ՝ Արարատի պատկերը չի լինի Հայաստանի Հանրապետություն մուտքի, ելքի սահմանահատման կնիքի վրա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մարտի 1-ի զոհերի գործով վճիռ է կայացրել՝ Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնելով փոխհատուցել։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Փաշինյանին և ռուս խաղաղապահների հրամանատարներին։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր։
Տասը օրով դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։
Ֆրանսիայում բյուջեի փոփոխությունների դեմ գործադուլ և ցույցեր են։
Հայաստանի հավաքականը 103-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։

































