Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և եվրոպացի առաջնորդների այցին ընդառաջ՝ մայրաքաղաքում հայտնվել են պաստառներ, որոնցում կոչ է արվում աջակցել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատմանը։

Քաղաքում տեղադրված պաստառներում եվրոպացի առաջնորդներին ուղղված կոչ կա՝ ակտիվացնել ջանքերը Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ ռազմագերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։

Նախաձեռնության հեղինակները շեշտում են միջազգային ճնշման անհրաժեշտությունը՝ գերիների վերադարձն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։


Մայիսի 3-5-ը Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, մայիսի 5-ին տեղի կունենա ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։





































