Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանում պետական մեղադրողը պահանջել է բլոգեր Արեգ Շչեպիխինին 6 տարվա ազատազրկման դատապարտել, հայտնել է Mediazona-ն։
Բլոգերը մեղադրվում է մի քանի հանցագործության մեջ, այդ թվում՝ կրոնական զգացմունքները վիրավորելու, ծայրահեղականություն և ատելություն հրահրելու։
Քննիչների տվյալներով՝ ամռանը Շչեպիխինը սոցիալական ցանցերում հրապարակել էր մի քանի տեսանյութ, որոնք պարունակում էին մահմեդականներին և Կովկասի ժողովուրդներին վիրավորող արտահայտություններ: Հունիսի 2-ին հրապարակված տեսանյութում մեղադրող կողմը պնդել էր, որ նա «ոտնձգություն է կատարել իսլամական սրբավայրերի, Ալլահի և Ղուրանի նկատմամբ»: Մեկ այլ տեսանյութում նա վիրավորել էր չեչեններին, դաղստանցիներին, հրեաներին և մահմեդականներին։
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չէր առևանգվել, այլ «ձերբակալվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։
Հունիսի 4-ին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել միջադեպի կապակցությամբ։ Գործով 6 անձ էր ձերբակալվել։ Շչեպիխինին մեղադրանք էր առաջադրվել ազգային ատելության հրահրման հոդվածով: Հունիսի 6-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել էր նրան:

























