• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
15 Հուլիս 2026 14:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

Հայաստան, Տարածաշրջան,
15 Հուլիս 2026 14:43
ShareShareShare
ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը
telegram

Ռուս-ամերիկյան ներդրող Կոնստանտին Սոկոլովը կգլխավորի ԱՄՆ Պետդեպարտամենտի ստեղծած Trump Route for International Peace and Prosperity (TRIPP+) հիմնադրամը, որը տնօրինելու է Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող առևտրային միջանցքի զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանում ներդրումներին ուղղվող ավելի քան 200 մլն դոլար, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի ուշ Սոկոլովի նշանակումը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

The Guardian-ը նշում է, որ Սոկոլովը Չիկագոյում բնակվող, ծագումով ռուսաստանցի ներդրող է, որը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։ Ըստ հրապարակման՝ նա եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ballroom» նախագծի 36 դոնորների թվում, որի համար հավաքվել էր ավելի քան 350 միլիոն դոլար։

Պարբերականի տվյալներով՝ Սոկոլովը կստանձնի TRIPP+ հիմնադրամի նախագահի պաշտոնը։ Կառույցն իրավասու է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ և ներդրումներ իրականացնել տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների, կարևոր օգտակար հանածոների արդյունահանման և մասնավոր հատվածի զարգացման նախագծերում Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Հիմնադրամը ստեղծվել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» նախաձեռնության շրջանակներում: Այն նախատեսում է Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային և էներգետիկ միջանցքի զարգացում։ Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս նախագիծն անվանել էր «պատմական վերափոխման» մաս, որը նոր հնարավորություններ կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ համագործակցության համար։

Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում Սոկոլովն ավելի քան 12 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետական քաղաքական կոմիտեներին և նախընտրական արշավներին, այդ թվում՝ 11 միլիոն դոլար ԱՄՆ նախագահին աջակցող «MAGA Inc.» կոմիտեին և ավելի քան 443,000 դոլար՝ Հանրապետականների ազգային կոմիտեին։ Ընդ որում, նախկինում նա փոքր նվիրատվություններ է կատարել Դեմոկրատական կուսակցությանը, այդ թվում՝ Բարաք Օբամայի 2008 թվականի նախընտրական արշավին։

The Guardian-ի տեղեկություններով՝ Սոկոլովը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի՝ «Viva Armenia»-ի խոշոր բաժնետեր, ղեկավար պաշտոններ է զբաղեցնում «Northern Pillar Energy Consortium» և «Pelagos Data Centres» նախագծերում, ինչպես նաև հիմնադրել է էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսական ծառայությունների և անշարժ գույքի ոլորտներում գործող «IJS Investments» և «Gotthard Investment AG» ներդրումային ընկերությունները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը The Guardian-ին հայտնել է, որ հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ամերիկյան օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ներառյալ տարեկան հաշվետվությունները, անկախ աուդիտը և շահերի բախման կանխարգելման կանոնները։

Մայիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել էին Tripp տնտեսական և անվտանգային համաձայնագիրը։ Այն ժամանակ Միրզոյանը հայտարարել էր, որ փաստաթուղթը հիմք է դնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխադարձ ներդրումների նոր հնարավորությունների ստեղծման համար։

The Guardian-ը նաև հավելում է, որ Թրամփի վարչակազմն արդեն դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով ընդլայնել լիազորությունները՝ աշխարհի այլ տարածաշրջաններում նմանատիպ ներդրումային հիմնադրամներ ստեղծելու համար։ Ըստ պարբերականի՝ Tripp+ հիմնադրամի ֆինանսավորումը կարող է ավելանալ. ավելի վաղ Պետդեպարտամենտի ավագ պաշտոնյա Ջերեմի Լևինը հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն ապահովել է շուրջ 400 միլիոն դոլար հիմնադրամի համար։

telegram
Tags: TRIPPԱՄՆԴոնալդ Թրամփ

Հարակից հրապարակումներ

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

15 Հուլիս 2026 09:45

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։ Ըստ թերթի՝ քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների...

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

15 Հուլիս 2026 09:15

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հավակնում է Կոտայքի մարզպետի պաշտոնին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով...

США и Иран третий день подряд обменялись ударами

ԶԼՄ-ն բացահայտել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների նախագծի մանրամասները

14 Հուլիս 2026 23:53

Հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի մշակած օրինագիծը միջոցներ է նախատեսում ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդի, առաջին հերթին՝ Չինաստանի և...

ԱՄՆ-ն և Իրանը հայտնել են Հորմուզի միջադեպին հաջորդող փոխադարձ հարվածների մասին

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

14 Հուլիս 2026 23:36

ԱՄՆ զինված ուժերը նոր ավիահարվածներ է հասցրել Իրանին, հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Միևնույն ժամանակ, իրանական...

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

Օդի աղտոտման 45 դեպքով ԲԸՏՄ-ն սահմանել է 3 մլն դրամի տուգանք

14 Հուլիս 2026 14:48

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հունիսի 22-ից հուլիսի 10-ը Երևանում և մարզերում իրականացրած խստացված ստուգայցերի ընթացքում արձանագրել է մթնոլորտային օդի...

ԱԺ խոսնակի պաշտոնին ՔՊ-ում առաջադրվել է երեք թեկնածու․ ԶԼՄ

Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման որոշում է ստորագրել

13 Հուլիս 2026 12:30

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի պաշտոնը լքող Ալեն Սիմոնյանը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ ստորագրել է միանվագ պարգևավճարներ տրամադրելու մասին կարգադրություն։ԱԺ...

Load More
Xosum
  • Լուրեր
ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43
Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

15 Հուլիս 2026 14:38
Չիկագոյի համալսարանը կսահմանափակի ԱԲ-ի կիրառումը դասընթացների ընթացքում

Չիկագոյի համալսարանը կսահմանափակի ԱԲ-ի կիրառումը դասընթացների ընթացքում

15 Հուլիս 2026 14:07
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում

15 Հուլիս 2026 13:55
ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

15 Հուլիս 2026 13:35
Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է

Ծառուկյանը ձեռնարկությունների աշխատանքի կասեցումը որակել է իր նկատմամբ ճնշում

15 Հուլիս 2026 13:19
Ծառուկյանը ձեռնարկությունների աշխատանքի կասեցումը որակել է իր նկատմամբ ճնշում

Անդրիասյանը World Open 2026 կայծակնային շախմատի մրցաշարում 2-րդ տեղն է զբաղեցրել

15 Հուլիս 2026 12:51
Գյումրու ավագանու նիստը (ուղիղ)

Գյումրու ավագանու նիստը (ուղիղ)

15 Հուլիս 2026 12:47
ՔԿ-ն 16-ամյա աղջկան ինքնասպանության հասցնելու հատկանիշներով վարույթ է հարուցել

ՔԿ-ն 16-ամյա աղջկան ինքնասպանության հասցնելու հատկանիշներով վարույթ է հարուցել

15 Հուլիս 2026 12:07
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները 3-րդ օրն են ակցիա իրականացնում (ուղիղ)

«Մուլտի Սթոունի» աշխատակիցները 3-րդ օրն են ակցիա իրականացնում (ուղիղ)

15 Հուլիս 2026 12:00
«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով քննարկում (ուղիղ)

«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով քննարկում (ուղիղ)

15 Հուլիս 2026 11:30
Իրանը հայտնել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրա հրթիռային հարվածի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային հարվածելու մասին

15 Հուլիս 2026 11:26
Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

15 Հուլիս 2026 09:45
Թրամփը հայտնել է շաբաթվա վերջին Իրանի հետ հնարավոր համաձայնագիր ստորագրելու մասին

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ գործողությունների ընդլայնումը. ԶԼՄ

15 Հուլիս 2026 09:34
ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

ԶԼՄ-ն հայտնել է Կոտայքի մարզպետի հավանական թեկնածուի մասին

15 Հուլիս 2026 09:15
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

15 Հուլիս 2026 08:29
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

15 Հուլիս 2026 08:20
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 15-ին

15 Հուլիս 2026 07:30
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՉԼ որակավորման 2-րդ փուլում է

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՉԼ որակավորման 2-րդ փուլում է

15 Հուլիս 2026 01:32
Очередь из более чем 450 фур образовалась на выезде через Верхний Ларс

Ավելի քան 450 բեռնատարի հերթ է գոյացել Վերին Լարսի ելքի մոտ

15 Հուլիս 2026 00:19
США и Иран третий день подряд обменялись ударами

ԶԼՄ-ն բացահայտել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների նախագծի մանրամասները

14 Հուլիս 2026 23:53
ԱՄՆ-ն և Իրանը հայտնել են Հորմուզի միջադեպին հաջորդող փոխադարձ հարվածների մասին

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

14 Հուլիս 2026 23:36
Саакян призвала ЕС сделать освобождение армянских пленных условием диалога с Баку

ԵԽ-ում ԵՄ-ին կոչ են արել Բաքվի հետ կապերը փոխկապակցել հայ գերիների ազատմամբ

14 Հուլիս 2026 23:21

Թրամփը Նեթանյահուից պահանջել է դուրս բերել զորքերը Լիբանանից և Սիրիայից. ԶԼՄ

14 Հուլիս 2026 23:09
ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից

ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից

14 Հուլիս 2026 22:53
«Տաշիր կապիտալ»-ը միջնորդել է կանխել ՀԷՑ-ի գույքը ձեռք բերելու կառավարության գործընթացը. Ալոյան

Դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը կառավարության դեմ․ որոշումը բողոքարկվել է

14 Հուլիս 2026 20:46
Հորմուզում լարվածությունը սրվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին

Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարովի մեխանիզմ է մշակել

14 Հուլիս 2026 19:04
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

The Hill-ը բացահայտել է Ռուսաստանի դեմ Գրեհեմի պատժամիջոցների օրինագծի մանրամասները

14 Հուլիս 2026 18:35
Քաղցրաշենում 13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Քաղցրաշենում 13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

14 Հուլիս 2026 18:30
Ливан и Израиль подписали рамочное соглашение по прекращению военных действий

Լիբանանն ու Իսրայելը Հռոմում վերսկսել են բանակցությունները

14 Հուլիս 2026 17:52
ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը
Հայաստան

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43

Ռուս-ամերիկյան ներդրող Կոնստանտին Սոկոլովը կգլխավորի ԱՄՆ Պետդեպարտամենտի ստեղծած Trump Route for International Peace and Prosperity (TRIPP+) հիմնադրամը, որը տնօրինելու է...

Read moreDetails
Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Իրավունք

Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո ավելի քան 100 մարդ է ձերբակալվել

15 Հուլիս 2026 14:38

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունից հետո Փարիզում և Լիոնում բախումներ են տեղի ունեցել,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ