«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերերար Սամվել Կարապետյանի՝ կալանքի երկարաձգումը վերացնելու մասին հատուկ վերանայման բողոքը քննող Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի ամուսինն ԱԱԾ աշխատակից է, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ նա աշխատում է Գյումրիում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում, հետևաբար կաշկանդված է Կարապետյանի օգտին որոշում կայացնելուց։
Մելիքսեթյանն ինքն էլ գործավարից է հասել դատավորի կարգավիճակի․ 2024 թվականին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից նա տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, պատմել է լրավականը։
Կարապետյանի գործով բողոքը Մելիքսեթյանը քննել է գրավոր ընթացակարգով, բայց որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։
Հունիսին «Տաշիր» խմբի նախագահն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը




































