• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 13:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայաստանի իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը․ Հայկ Դեմոյան

Հարցազրույց, Քաղաքականություն,
24 Ապրիլ 2025 18:28
ShareShareShare
Հայաստանի իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը․ Հայկ Դեմոյան
telegram

Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյան Armenia Today-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ցեղասպանության վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի ուղերձին։

Դեմոյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Դեմոյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջելուց հրաժարվելը դրսևորվում է ոչ միայն Փաշինյանի հռետորաբանության մեջ, այլև գործնականում՝ նրա կառավարության կողմից վարվող քաղաքականության մեջ։

«Կան ժխտողականության տարբեր երանգներ և դրսևորումներ։ Ժխտողականությունը տեղի ունեցած ծանրագույն հանցագործության հարաբերականացումն է, այսինքն, երբ դու հարցը դարձնում ես խոսակցության, վեճի, քննարկման, լեզվակռվի առարկա, այն, ինչն անում է իշխանությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի»,- նշել է Դեմոյանը։

Պատմաբանը հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունները Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, որտեղ վարչապետն ասել էր, որ «մենք դեռ պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ»։

«Երբ այսպես հատվածային կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության փաստը, դա կոչվում է՝ ժխտողականություն»,- ընդգծել է Դեմոյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ մարտին արված հայտարարությանը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ, Դեմոյանը մատնանշել է, որ իշխանությունը «մանիպուլացնում է»։

««Ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության օրակարգում դնելու» ձևակերպումն են առաջ քաշում։ Գուցե շատերը զարմանան, բայց նման ձևակերպում չկա և չի կարող հարցն այդպես ձևակերպվել։ Շատերին թվում է, թե «Ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքականության օրակարգում դնելը» նշանակում է, թե Հայաստանի դիվանագետները, դեսպանները պետք է կռիվ տան, լոբբինգ անեն, որ խորհրդարաններում ինչ-որ մարդիկ կոճակներ սեղմեն։ Բայց դրանից ավելի կարևոր բան կա՝ Ցեղասպսանության միջազգային ճանաչումը, ինչն, առաջին հերթին, տարբեր երկրների դասագրքերում այդ փաստն ամրագրելն է, կրթության նախարարների հետ խոսելն է, կրթական ծրագրեր ներկայացնելն է, գիտաժողովներ կազմակերպելն է»,- ասել է Դեմոյանը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ քայլերը չեն իրականացվել, իսկ եթե տեղի են ունեցել, ապա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջոցների հաշվին, այն է՝ միայն իր կառավարման տարիներին։ Նա Հայոց ցեղասպանության իրողություններն իշխանությունների կողմից կասկածի տակ դնելու, ինչ-որ հարցեր քննարկման թեմա դարձնելու օրինակներ է բերել։

«Օրինակ՝ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որը, հղում անելով Փաշինյանի հանձնարարականին, ասել էր, թե «անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները, թիվը»։ Թեպետ նա հետ կանգնեց իր հայտարարությունից, բայց ձայնագրությունները կան։ 2024-ի դեկտեմբերին ԱԳՆ-ն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորում էր կազմակերպել։ Այդ ֆորումի ո՛չ ծրագրում, ո՛չ էլ ելույթներում «Հայոց ցեղասպանություն» ձակերպմանը որևէ անդրադարձ չկար, ինչը ևս ժխտողականություն է։ Հունվարին Գերմանիայում Փաշինյանն ասել էր՝ «դեռ պետք է հասկանալ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ ի՞նչ է տեղի ունեցել»։ Երբ այսպես հատվածային կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության փաստը, դա կոչվում է՝ ժխտողականություն»,- ընդգծել է Դեմոյանը։

Դեմոյանն ընդգծել է, որ Փաշինյանի ուղերձն իրեն ավելի շատ 2026-ի նախընտրական տեքստ է հիշեցրել։

«Ավելի շատ այն համատեքստն էր, որ իրենք մեծ քանակությամբ ձայներ են ստացել, ինչն իրենց իրավունք է վերապահում դուրս տալ ցանկացած հիմարություն, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնել հատվածային կամ ամբողջությամբ, ինչը կոչվում է ժխտողականություն»,- հավելել է Դեմոյանը։

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։ Մարտին Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։

Կարդացեք նաև`

Ականատեսների հուշեր և փաստեր. Հայոց ցեղասպանության մասին գրքերի ընտրանի

Դիվանագիտության և հիշողության միջև. ինչպե՞ս է Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասել Ցեղասպանության միջազգային ճանաչմանը

Ուրուգվայից մինչև ԱՄՆ. Հայոց ցեղասպանության ճանաչման ուղին.

telegram
Tags: 110-րդ տարելիցիշխանություններՀայկ ԴեմոյանՀայոց ցեղասպանությունուղերձներ

Առնչվող Նորություններ

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 13:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը համաձայնության են եկել Խաչատուրյանի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցության հարցում, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝...

ԶԼՄ-ն հայտնել է նոր կառավարչի օրոք ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարի պաշտոնում մնալու «նախապայմանը»

ԶԼՄ-ն հայտնել է նոր կառավարչի օրոք ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարի պաշտոնում մնալու «նախապայմանը»

02 Օգոստոս 2025 10:59

ՀՀ բոլոր քաղաքներում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնաճյուղերի ղեկավարներին հանձնարարվել է գրել հրաժարականի դիմումներ՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնած կրճատումների...

Քոչարյանը մեկնաբանել է իշխանությունների գործողությունները Կարապետյանի նկատմամբ և եկեղեցու դեմ արշավը

Քոչարյանը մեկնաբանել է իշխանությունների գործողությունները Կարապետյանի նկատմամբ և եկեղեցու դեմ արշավը

01 Օգոստոս 2025 23:47

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իշխանությունների գործողությունները «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դեմ,...

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը՝ վերականգնվելու․ Կարապետյանի ուղերձը

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը՝ վերականգնվելու․ Կարապետյանի ուղերձը

01 Օգոստոս 2025 23:30

Նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, քանդում է եկեղեցու հիմքերը․ Քոչարյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

Նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, քանդում է եկեղեցու հիմքերը․ Քոչարյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

01 Օգոստոս 2025 23:16

Հարցի քննարկումը ՀՀ տարածքը վիճելի է դարձնում․ Քոչարյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հարցի քննարկումը ՀՀ տարածքը վիճելի է դարձնում․ Քոչարյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

01 Օգոստոս 2025 22:17

Ավելին
  • Լուրեր
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

02 Օգոստոս 2025 19:48
Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

02 Օգոստոս 2025 18:29
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

02 Օգոստոս 2025 17:47
Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

02 Օգոստոս 2025 17:24
«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին

Պաշտոնապես մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

02 Օգոստոս 2025 16:34
Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

02 Օգոստոս 2025 15:53
Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

02 Օգոստոս 2025 15:18
«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

02 Օգոստոս 2025 15:05
Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

02 Օգոստոս 2025 15:00
Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

02 Օգոստոս 2025 14:31
Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Երևան

Ջենիֆեր Լոպեսը ժամանել է Երևան

02 Օգոստոս 2025 13:56
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել
Աշխարհում

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52

Հնդկաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղներ են, որոնց արդյունքում միայն գիշերվա ընթացքում ավելի քան 15,000 տուն ջրի տակ է մնացել, հայտնում է...

ԿարդալDetails
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել
Աշխարհում

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել ու այս թիվը կարող է աճել։ Բացի այդ, վեց ինքնաթիռներից հինգը, որոնց անձնակազմերը որոշել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ