• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 18:05
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

Էքսկլյուզիվ, Հասարակություն,
02 Օգոստոս 2025 19:48
ShareShareShare
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ
telegram

174 տարի առաջ՝ 1851 թվականի օգոստոսի 2-ին, ծնվել է ականավոր բարերար, գյուտարար, գործարար և դիվանագետ Պողոս Նուբար Փաշան:

Պողոս Նուբարը ծնվել է Կոստանդնուպոլսում (այժմ՝ Ստամբուլ): Նուբարյանների ընտանիքը սերում է Սյունիքից: Նրա նախնիները 18-րդ դարում ակտիվորեն մասնակցել են Սյունիքի ազատագրական պայքարին, Դավիթ Բեկի համախոհներն էին, իսկ ավելի ուշ բնակություն են հաստատել Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր), զբաղվել առևտրատնտեսական գործունեությամբ:

Ապագա բարերարի հայրը՝ Նուբար Նուբարյանը, երեք անգամ ընտրվել է Եգիպտոսի վարչապետ: Չնայած Պողոս Նուբարը չի ընտրել հոր ուղին և անմիջականորեն չի զբաղվել քաղաքականությամբ, կարճ ժամանակում նա հասել է բարձր դիրքի և հեղինակության: Նա սերտ կապեր է հաստատել Եվրոպայի դիվանագիտական և քաղաքական շրջանակների հետ: Բարձր հասարակական կարգավիճակի հասնելով՝ Նուբար Փաշան երբեք չի մոռացել կամ ժխտել իր հայկական ծագումը:

Armenia Today-ը շարունակում է հրապարակումների շարքը հայ բարերարների մասին, ովքեր զգալի ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի ճակատագրի վրա: Պողոս Նուբարի կյանքն ու բարեգործական գործունեությունը չեն սահմանափակվել միայն Հայաստանով, ընդհակառակը, դրանք դարձել են փոփոխությունների շարժիչ ուժ բոլոր հայերի, այդ թվում՝ սփյուռքի համար: Նրա բարեգործական գործունեությունը բազմակողմանի է՝ սկսած Օսմանյան կայսրությունում հալածված հայերին օգնելուց մինչև ամբողջ ազգի անունից լայնածավալ դիվանագիտական առաքելություններ:

Հայաստանի և սփյուռքի ամենամեծ բարեգործական կազմակերպության հիմնումը

Հայ ժողովուրդը երբեք բարերարների պակաս չի զգացել, բայց նրանցից ոչ բոլորին է հաջողվել մնալ սերունդների կենդանի հիշողության մեջ: Պողոս Նուբարը բոլորովին այլ հարց է. նրա հիմնադրած միությունը դարձել է հայկական բարեգործության իսկական տաճար:

1906 թվականին Կահիրեում տեղի է ունեցել հայ ականավոր գործիչների համագումար, որտեղ հիմնադրվել է հայոց աշխարհի ամենամեծ բարեգործական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որի նպատակն էր օգնել Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայ բնակչությանը: Իր գործունեության կայունությունն ապահովելու համար ստեղծվել է արտակարգ իրավիճակների հիմնադրամ՝ ծրագրի երկարաժամկետ գործունեությունն ապահովելու համար: ՀԲԸՄ-ի նպատակներն էին նյութական օգնություն ցուցաբերել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կարիքավոր հայերին, խթանել երիտասարդության կրթությունն ու դաստիարակությունը, աջակցել արտասահմանում հայ ինքնության պահպանման նախաձեռնություններին և նպաստել հայրենիքի տնտեսական բարգավաճմանը:

Իր ստեղծման օրվանից Միությունը բացառապես մարդասիրական բնույթ ուներ և մերժում էր ցանկացած առևտրային, տնտեսական կամ քաղաքական գործունեություն: Դրա ֆինանսական միջոցները ձևավորվում էին անդամավճարների, նվիրատվությունների և վճարների միջոցով: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Պողոս Նուբարի ջանքերի շնորհիվ ՀԲԸՄ-ն հաջողությամբ իրականացրել էր իրեն վերապահված առաքելությունը:

Միությունն ուներ 8500 անդամ և 150 մասնաճյուղ, որոնցից 70-ը գտնվում էին Օսմանյան կայսրությունում: Սկզբում Միությունը կառավարվում էր Կահիրեից, իսկ 1922 թվականից՝ Փարիզից, որտեղ գտնվում էր կենտրոնական գրասենյանը՝ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ: Առողջական վիճակի վատթարացման պատճառով նա հրաժարական է տվել 1928 թվականի մայիսի 28-ին: Գալուստ Գյուլբենկյանն ընտրվել է Միության նախագահ, իսկ Պողոս Նուբարը՝ ցմահ պատվավոր նախագահ:

Չնայած բոլշևիկյան գաղափարախոսության նկատմամբ իր բացասական վերաբերմունքին՝ Պողոս Նուբարը նշանակալի ներդրում է ունեցել հայկական սփյուռքի հայրենադարձության և հայրենիքի վերականգնման գործում: 1920-ական թվականներին նա անգնահատելի աջակցություն է ցուցաբերել սփյուռքից հայերի ներգաղթին և Մերձավոր Արևելքից հայ որբերի վերաբնակեցմանը Հայաստան:

1926 թվականի Երևանի ջրհեղեղի և Լենինականի երկրաշարժի ժամանակ նա կրկին զոհերի կողքին էր՝ զգալի ֆինանսական օգնություն ցուցաբերելով: Առողջապահության ոլորտում նրա ամենանշանակալի ներդրումներից մեկը 1929 թվականին Երևանում Մարի Նուբարի անվան ակնաբուժական կլինիկայի կառուցումն էր: Երևանի մոտակայքում հայրենադարձների համար բնակելի թաղամաս կառուցելու գաղափարը նույնպես պատկանում է Պողոս Նուբարին: Տարածքը կառուցվել է նրա անձնական միջոցներով և ՀԲԸՄ-ի մասնակցությամբ՝ նրա մահից հետո: Մինչ օրս ՀԲԸՄ-ն հաջողությամբ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր, որոնք ուղղված են աշխարհի կարիքավոր հայերին օգնելուն և Հայաստանի Հանրապետության զարգացմանը:

Դիվանագիտական առաքելությունը մեծ փոփոխությունների տարիներին և Հայկական հարցի պաշտպանությունը

Երիտթուրքերի քաղաքականության հետևանքով արևմտահայերի դժվարին վիճակը, ինչպես նաև Թուրքիայի 1912 թվականի ջախջախիչ պարտությունները պատճառ դարձան վերադառնալու Հայկական հարցի քննարկմանը՝ հայկական պետականության վերականգնման և հայկական շահերի պաշտպանության խնդրին ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Այդ տարի Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ի հրամանագրով Պողոս Նուբարը նշանակվեց Հայ ազգային պատվիրակության ղեկավար։

Նա պետք է մեծ տերություններին ներկայացներ Օսմանյան կայսրության հայաբնակ նահանգներում բարեփոխումների անհրաժեշտության հարցը։ Նրան էին ընտրել, քանի որ ուներ կարողություն, որևէ կուսակցության չէր հարում, հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար և Եվրոպայի դիվանագիտական պաշտոնական շրջանակներում։ Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականների,՝ նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական, այլ պրագմատիկ, քաղաքական և ռազմավարական տեսանկյունից։

«Կորովի, ձեռներեց և գործունյա մարդ, արդար ու գեղեցիկ փառասիրություն ուներ ան իր մեծանուն հոր, որուն համար պաշտամունք մը կը տածեր` արժանավոր զավակ մ’ըլլալու, իր իսկ գործերով պատմության մեջ արձանագրվող անուն մը ձգելու, և ահա պատեհությունն իրեն կը տրվեր իր ցեղին դատին համար իսկ աշխատելով` ծառայելու, օգտակար հանդիսանալու, հանրօգուտ դեր կատարելու իր ներքին բուռն ու տիրական ըղձանքին գոհացում տալու և նույն ատեն իր ազգին պատմական անձնավորությանց շարքին մեջ իր անձնավորության ու ճիգերուն շնորհիվ իր իրավունքն եղող տեղը գրավելու»,- գրել է հասարակական գործիչ Արշակ Չոբանյանը, ով ներկա էր կաթողիկոսի հրամանագրի ներկայացմանը։

Պողոս Նուբարի նշանակումն ազգային պատվիրակության ղեկավար անմիջապես նրան դարձրեց հայտնի դեմք։ Հայ հասարակության բոլոր շերտերի ուշադրությունը սևեռվեց նրա վրա՝ մի մարդու, որի երակներում, շատերի կարծիքով, հոսում էր ազատատենչ հայ մելիքների արյունը։ Հայկական պարբերական մամուլը լի էր նրա անձնական որակների, տաղանդների և կարողությունների մասին հիացմունքի արժանի հոդվածներով։

1913 թվականի ընթացքում Պողոս Նուբարը բազմիցս պաշտոնական հուշագրեր է ուղարկել Եվրոպայի դիվանագիտական շրջանակներին։ Այդ փաստաթղթերում նա հիմնավորել է հայկական նահանգներում բարեփոխումների անհրաժեշտությունը տնտեսական, սոցիալական, մարդասիրական և քաղաքական հիմքերով, հիշեցրել տերություններին, որ հայկական բարեփոխումներն ամրագրված են Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածում, որ դրանց իրականացման նկատմամբ եվրոպական վերահսկողությունն անհրաժեշտ է, և որ այդ բարեփոխումների իրականացումը չի հանգեցնի Օսմանյան կայսրության փլուզմանը։

Արդյունքը 1914 թվականի հայ-թուրքական բարեփոխումների ծրագիրն էր, որը մեծ տերությունների կողմից պարտադրվեց Թուրքիային։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով այն չիրականացվեց։ Այս գործընթացն ունեցավ մեկ այլ, ավելի երկարաժամկետ արդյունք. այն հույսեր արթնացրեց հայ ժողովրդի տարբեր շերտերի մոտ։ Աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերն սկսեցին մտածել ոչ թե թուրքական տիրապետության տակ իրենց կյանքը բարելավելու, այլ անկախ հայկական պետության վերականգնման և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու մասին։

1919 թվականին Պողոս Նուբարը, որպես Արևմտյան Հայաստանի պատվիրակության ղեկավար, Փարիզի խաղաղության համաժողովում ելույթ ունեցավ Ավետիս Ահարոնյանի գլխավորած Առաջին Հանրապետության պատվիրակության հետ։ Հաղթահարելով տարաձայնությունները՝ երկու պատվիրակությունները միավորեցին իրենց ուժերը՝ պաշտպանելու հայ ժողովրդի արդար իրավունքները։

Պատվիրակությունները լի էին հույսով, որ մեծ տերությունները, հաշվի առնելով հայերի ներդրումը Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ տարած հաղթանակում և նրանց կրած տառապանքները, վերջապես կստեղծեն Մեծ Հայաստան։ Այս համոզմամբ՝ փետրվարի 12-ին Ահարոնյանը և Նուբար Փաշան ստորագրեցին և Փարիզի կոնֆերանսին ներկայացրին մի փաստաթուղթ, որում հայերը պահանջում էին Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթից, Տրապիզոնի վիլայեթից, Կիլիկիայի չորս սանջակից և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից հայկական պետություն ստեղծել՝ ԱՄՆ մանդատի ներքո։

Պողոս Նուբարը վախենում էր, որ եթե Հայաստանի Հանրապետությունն անկում ապրի, Արևմտյան Հայաստանը կլքվի և կմնա առանց տիրոջ, և ձգտում էր ամրապնդել իր դիրքերը Եվրոպայում՝ որպես ժողովրդի արևմտահայկական մասի ներկայացուցիչ։ Սևրի պայմանագրի ստորագրմանը նախորդող քննարկումների ընթացքում Պողոս Նուբարը բանակցություններ է վարել Վերսալյան համակարգի հիմնական ճարտարապետների՝ Ժորժ Կլեմանսոյի, Ստեֆան Պիշոնի, Ժորժ Կյուրզոնի և այլ պաշտոնյաների հետ։

1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում՝ Փարիզի մոտ, Անտանտի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվել է Սևրի պայմանագիրը, որը նախատեսում էր Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթների ներառումը Հայաստանի մեջ, որին հաջորդել է հանրապետության սահմանների որոշումը Միացյալ Նահանգների կողմից: Սակայն պայմանագրում ոչինչ չէր ասվում Կիլիկիայի հայերի մասին:

Հետևաբար, Պողոս Նուբարը շարունակեց իր ջանքերը՝ պաշտպանելու Կիլիկիայում կրկին բնակություն հաստատած հայերի իրավունքները: Դժբախտաբար, այս փորձերը անհաջող էին, հիմնականում՝ քեմալական Թուրքիայի ռազմական հաղթանակների և Ֆրանսիայի՝ Կիլիկիան Թուրքիային հանձնելու որոշման պատճառով:

Փրկության ձեռք՝ Թուրքիայում հալածված հայերին

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Պողոս Նուբարը 1914 թվականի նոյեմբերին դիմել է բրիտանական իշխանություններին՝ առաջարկելով գրավել Կիլիկիայի ափերը՝ տեղի հայերին փրկելու համար: Բրիտանական զորքերի դեսանտը կարող էր ապահովել հայ բնակչության անվտանգությունը, բայց Մեծ Բրիտանիան ուներ այլ ռազմավարական ծրագրեր:

1919 թվականի ապրիլին Նուբարը, Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ահարոնյանի հետ միասին, համաձայնագիր է ստորագրել Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնության կոմիտեի հետ։ Արդյունքում՝ անկախ Հայաստան է հասցվել մեծածավալ մարդասիրական օգնություն՝ ալյուր և այլ սննդամթերք։ Մի քանի ամսվա ընթացքում արևմտահայերին ուղարկվել է 1,6 իլն ֆրանկի օգնություն։

1917 թվականին հայերի հասարակական-քաղաքական կյանքում տեղի են ունեցել նշանակալի իրադարձություններ, որոնք ամրապնդել են Պողոս Նուբարի բարձր հեղինակությունն ինչպես արևմահայերի, այնպես էլ արևելահայերի շրջանում։ Մայիսին Երևանում տեղի է ունեցել արևմտահայերի առաջին համագումարը, իսկ սեպտեմբերին՝ արևելահայերի համագումարը՝ Թիֆլիսում։ Երկու համագումարում էլ քննարկվել են ազգային նշանակության հարցեր, և արդյունքում՝ ընդունվել են բանաձևեր, որոնք վստահություն էին հայտնում նրա գլխավորությամբ գործող Հայկական ազգային պատվիրակությանը։

Պողոս Նուբարի օգնությունը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին միայն նյութական չէր։ Նրա դիվանագիտական ջանքերը, հայ ժողովրդին միավորելու և անկախ Հայաստանում արժանապատիվ կենսապայմաններ ստեղծելու նրա ցանկությունն ավելի լավ ապագայի հույս էին ներշնչում և խորհրդանշում էին ողբերգությունից հետո վերածննդի հնարավորությունը։

Հայագիտության տարածումն ամբողջ աշխարհում՝ Օքսֆորդից մինչև Փարիզ

Սփյուռքում Պողոս Նուբարը հետևողականորեն աջակցում էր հայկական կրթական հաստատություններին՝ հասկանալով կրթության կարևոր դերն ազգային ինքնության պահպանման գործում։ Հայագիտության զարգացման իր ջանքերի շրջանակներում նա 4000 ոսկե մետաղադրամ է նվիրաբերել Օքսֆորդի համալսարանին՝ հայագիտության ամբիոն հիմնելու համար, որը պետք է դառնար անգլախոս աշխարհում հայկական թեմաների վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կենտրոն։

Մեկ այլ նշանակալի քայլ էր նրա կողմից Փարիզում Մատենադարանի հիմնադրումը՝ գիտական գրադարան և հետազոտական կենտրոն, որը դարձավ հայ մտավոր կյանքի կարևոր հենարան Եվրոպայում։ Կյանքի վերջին տասնամյակներին Պողոս Նուբարը նվիրվել է լայնածավալ բարեգործական աշխատանքի։

1920-ական թվականներին, Փարիզի Նուբարյան մատենադարանից բացի, նրա միջոցներով կառուցվել են Կահիրեի Նուբարյան դպրոցը և Մարի Նուբարյանի ուսանողական տունը՝ Ֆրանսիայում սովորող հայ երիտասարդների համար նախատեսված հանրակացարան։ 1924 թվականին նա Հայ ուսանողների հիմնադրամը Եգիպտոսից տեղափոխել է Բրյուսել։ Այս հիմնադրամը պետք է կրթաթոշակներ տրամադրեր եվրոպական համալսարաններում սովորող հայ ուսանողներին, հատկապես նրանց, ովքեր ուսումն ավարտելուց հետո որոշել էին վերադառնալ Հայաստան և աշխատել հայրենիքի բարօրության համար։

Եգիպտոսի հայ համայնքի բարգավաճումը

Պողոս Նուբարը նշանակալի դեր է խաղացել ոչ միայն Եգիպտոսի պետական և տնտեսական կյանքում, այլև տեղի հայ համայնքի ազգային զարգացման գործում։ Որպես Ալեքսանդրիայի և Կահիրեի հայոց թեմի եպիսկոպոսական ժողովների ղեկավար՝ նա բացառիկ ներդրում է ունեցել համայնքային ենթակառուցվածքների ամրապնդման գործում՝ բազմապատկելով Եգիպտոսի հայկական հաստատությունների ֆինանսական եկամուտները։ Հատկապես նշանակալից էր նրա աջակցությունը հայ փախստականներին, որոնք փախել էին սուլթան Աբդուլ Համիդի օրոք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածներից և ապաստան էին գտել Եգիպտոսում։

1904 թվականին Պողոս Նուբարն ընտրվել է Կահիրեի նահանգային ներկայացուցչական խորհրդի նախագահ։ Իր ղեկավարման տարիներին՝ 1905-1914 թվականներին, Կահիրեի հայկական եկեղեցու եկամուտը 2000-ից աճել է մինչև 10 000 ոսկե մետաղադրամի, աննախադեպ աճ, որը թույլ է տվել համայնքին ընդլայնել իր բարեգործական և կրթական նախաձեռնությունները:

Կյանքի վերջին փուլում, արդեն ծերության շրջանում, Պողոս Նուբարն ամբողջությամբ նվիրվել է բարեգործական աշխատանքին: Նույնիսկ հիվանդ, անկողնուն գամված լինելով՝ նա շարունակել է անձամբ վերահսկել իր մարդասիրական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված էին սփյուռքում և Հայաստանում կարիքավոր և տառապող հայերին աջակցելուն: Նա Հայոց պատմության մեջ հավերժ կմնա որպես ականավոր ազգային գործիչ, առատաձեռն բարերար և հեռատես կառավարիչ:

Պողոս Նուբարի ժառանգությունը. ազգին ծառայելու դաս

Պողոս Նուբարն ավելին է, քան պարզապես ականավոր բարերար, դիվանագետ կամ հասարակական գործիչ: Նա մարմնավորել է հայոց ինքնակարգապահությունը, հեռատեսությունը և արժանապատվությունն ազգի պատմության ամենադրամատիկ ժամանակաշրջաններից մեկում:

Նրա կյանքն օրինակ է, թե ինչպես անձնական նախաձեռնությունը և ազգային պատասխանատվության զգացումը կարող են վերափոխել ոչ միայն անհատների ճակատագրերը, այլև ուղղորդել պատմության ընթացքը: Նրա բարեգործական գործունեությունը տարածվել է տասնյակ երկրներում, հազարավոր ընտանիքներում և հարյուրավոր նախագծերում։

Սակայն թվերի հետևում կար ավելին՝ սփյուռքի հայերի զարգացման համար կայուն ենթակառուցվածք ստեղծելու, նրանց ինքնությունն ամրապնդելու և երիտասարդներին ապագայի հանդեպ կրթություն և հավատ տալու ցանկությունը։ Նա հասկանում էր, որ բարեգործությունը միայն ողորմածության դրսևորում չէ, այլ ազգաշինության գործիք։

Դիվանագիտական ճակատում Նուբար Փաշան դարձել է ամբողջ ազգի ձայնը՝ մի ազգի, որը պետություն չուներ, բայց իրավունք ուներ լսելի լինել։ Ի տարբերություն իր շատ ժամանակակիցների՝ նա առաջարկել է ոչ միայն բողոք, այլև ծրագիր՝ մտածված, հիմնավորված և իրատեսական։

Այսօր, երբ հայ ժողովուրդը կրկին բախվում է մարտահրավերների և անորոշության, Պողոս Նուբարի կերպարը մնում է արդիական, ինչպես երբեք։ Նրա կյանքը հիշեցում է, որ նույնիսկ ամենամութ ժամանակներում կարելի է կառուցել, ստեղծել և մտածել ապագայի մասին։

telegram
Tags: Հայաստանհայկական հարցՀԲԸՄՊողոս Նուբար փաշաՊողոս Նուբարյան

Հարակից հրապարակումներ

Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16

Կառավարությունը նախատեսում է վերացնել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանական կարգավիճակը՝ օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցումն ու արդիականացումն իրականացնելու համար։ Այս մասին...

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է...

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար,...

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ «Հայաստանի...

Load More
Xosum
  • Լուրեր
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 17:30
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից
Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

Read moreDetails
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ
Իրավունք

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 17:30

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք, վկայում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ