«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» պաշտոնատար անձինք կեղծված հիվանդության պատմագրերը վճարման են ներկայացրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ և հափշտակել ավելի քան 11 մլն դրամ գումար, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ կենտրոնի մանկաբուժական բաժանմունքի վարիչը բուժքույրերի հետ տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում, և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 10 մլն 159 հազար դրամը։






































