ՀՀ Սահմանադրական դատարանն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի դրույթները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան, հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։
Ըստ որոշման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։
ՍԴ-ն որոշել է նաև, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել էր 2020 թվականի ապրիլի 16-ին։
2021-ի նոյեմբերի 23-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով։