Թուրքիայի ափերի մոտ՝ Սև ծովում, Kairos և Virat լցանավեր են վնասվել, հայտնում են տեղական իշխանությունները։
Ըստ Blommberg-ի՝ լցանավերը պատժամիջոցների տակ են՝ ռուսական նավթ տեղափոխելու համար։
Virat-ը գտնվում էր Թուրքիայի ափերի մոտ, երբ հայտնել է նավում ծխի մասին, փոխանցում է ՌԲԿ-ն։ Միջադեպը տեղի է ունեցել ափից մոտավորապես 35 ծովային մղոն հեռավորության վրա (մոտավորապես 65 կմ)։
«Նավի վրա գտնվող 20 անձնակազմի անդամները լավ վիճակում են. մեքենայական սենյակում խիտ ծուխ է հայտնաբերվել»,- հայտնել են Թուրքիայի իշխանությունները։
Ավելի վաղ հրդեհ էր բռնկվել Գամբիայի դրոշի ներքո նավարկող Kairos նավի վրա, որն ուղևորվում էր դեպի Նովոռոսիյսկ։ Նշվել է, որ նավի վրա գտնվող 25 անձնակազմի անդամների վիճակը լավ է։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։




































