Այնթապի կամրջի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ և զոհ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
ՆԳՆ տվյալներով՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Ford մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել․ վարորդը մահացել է, որի դին, ըստ ՆԳՆ-ի, փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով։
«Երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով․ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է»,- հայտնում են գերատեսչությունից։



































