Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորը, նախնական վարկածով, ինքնասպանություն է գործել խորհրդարանի շենքում, հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ 30-ամյա Էեմելի Պելտոնենի մարմինը, որը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր էր, հայտնաբերվել է օգոստոսի 19-ի առավոտյան։
Հունիսի վերջին Պելտոնենը սոցիալական ցանցերի իր էջերում գրել էր, որ «վերջին շաբաթների ընթացքում շատ է բացակայել խորհրդարանական աշխատանքներից», քանի որ ունեցել է «երիկամների խնդիր», որը հանգեցրել է վարակի։ Պատգամավորը նաև տեղեկացրել էր, որ բուժվում է։
























