Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է փետրվարի 10-ին՝ ժամը 23:36-ին։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է փետրվարի 11-ին՝ ժամը 00։24-ին, մարվել՝ 00։52-ին։
Գերատեսչությունը տեղեկացրել է, որ այրվել են 120 քմ հատվածում պահվող ավտոպահեստամասերը և բակի հատվածում կայանված BMW մակնիշի ավտոմեքենա։






































