Լոռու մարզի Ստեփանավան համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ, տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
ՏԿԵ-ից մանրամասնել են, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկից տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29-ը քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում: Տարհանված քաղաքացիներից 6-ն անչափահաս են։
Ըստ գերատեսչության՝ բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով։
Այսօր ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ստեփանավան քաղաքի շենքերից մեկում փետրվարի 8-ի գիշերը բռնկված հրդեհի հետևանքով կա զոհ և 6 վիրավոր։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 11։22-ին։ Վիրավորներին տեղափոխել էին բժշկական կենտրոն։