Ադրբեջանի զինվորական դատարանը ցմահ, ինչպես նաև երկարատև ազատազրկման է դատապարտել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, նրանց գործով անցնող հայ գերիներին:
Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին Բաքուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ պայմանավորված նրանց տարիքով։ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ են կարծում շինծու մեղադրանքներով վճիռների մասին, և թե արդյոք ըստ նրանց՝ հնարավո՞ր էր բավարար քայլերով կանխել այս իրավիճակը։
Հարցվածների մեծամասնության խոսքով՝ ՀՀ իշխանությունը ոչինչ չի արել և չի անելու գերության մեջ դատապարտվածներին հայրենիք վերադարձնելու համար։
«Հայաստանի իշխանությունը ոչինչ էլ չի անելու գերիներին հետ բերելու համար»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Որոշներն էլ պնդել են, որ պետք է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվի, սակայն ոչ թե Ադրբեջանում, այլ Հայաստանում։
«Պետք է Հայաստանում ցմահ դատվեին, ոչ թե թուրքերը նստացնեին»,- հավելել է անցորդը։
Քաղաքացիներից մեկն էլ հույս է հայտնել, որ գերիները կվերադառնան հայրենիք։
Մանրամասները՝ տեսանյութում։























