Լոռիում և Տավուշում 2024-ի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղից վնասներ կրած շուրջ 41 տնտեսավարողի ՀՀ պետական բյուջեից ավելի քան 63 մլն դրամ կտրամադրվի, որոշումը կառավարությունը կայացրել է սեպտեմբերի 25-ի նիստում։
Նշվում է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ տնտեսվարողները, պատշաճ տեղեկացված չլինելով պետական օժանդակության ծրագրից, դրանից օգտվելու համար դիմում չեն ներկայացրել։
Oժանդակության ընդհանուր չափը, նախնական գնահատմամբ, կազմում է շուրջ 63,5 մլն (մոտ 163 հազար դոլար-խմբ․) դրամ: Նշված գումարից մոտ 48,3 մլն դրամը կտրամադրվի տնտեսավարողներին, մոտ 15,2 մլն դրամը՝ անշարժ գույքի սեփականատերերին։
Ծրագրից օգտվելու համար տնտեսվարողները կարող են դիմել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ։
Հայաստանում 2024-ի մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ ՀՀ կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Կարդացեք նաև՝
«Սարսափելի վիճակ էր». Լոռու բնակիչները պատմել են ջրհեղեղի և դրա հետևանքների մասին
























