ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին՝ արձանագրված խախտումների համար, տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական էջից։
Որոշումը կայացվել է այսօր՝ հունիսի 18-ին կայացած ՀԿԾՀ նիստում։ Հանձնաժողովը թվարկել է իր արձանագրած տեխնիկական և առևտրային խախտումները, որոնք դարձել են երեք մասնաճյուղերում հսկման հետևանքով տուգանքի պատճառ։
Ըստ հանձնաժողովի տվյալների՝ արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։
Հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ ընկերությունը պետք է տուգանքը վճարի մեկամսյա ժամկետում և մինչև դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնի բոլոր խախտումները։
Հանձնաժողովը նաև պարտավորեցրել է ընկերությանը մինչև դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ՀԷՑ-ն ազգայնացնելու պահը։