«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկել է աղքատության հաղթահարման հիմնադրամի ստեղծմամբ Հայաստանում ապրող տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ ընտանիքների սոցիալական վիճակը մեղմել։ Ծրագրի մասին նախօրեին հայտարարել էր կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, իսկ այսօր Արտաշատ քաղաքում Կարեպետյանների կողմից հիմնված «Անիթեքս» տեքստիլի ֆաբրիկայում մանրամանել էր ներկայացրել կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարեպտյանը: Մամուլի ասուլիսի հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-ի ալիքով։
Աղքատության թակարդը
Կարապետյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» շարժման վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հիմնադրամի ֆինանսավորմանը մասնակցելու են պետությունը և միջազգային գործընկերներն աշխարհի տարբեր երկրներից: Ծրագիրը նախատեսում է թիրախային օգնություն ծայրահեղ աղքատության մեջ գտնվողներին: Մասնավորապես՝ հինգ անձից բաղկացած ընտանիքը կստանա ամսական 150 000 դրամ, ինչը թույլ կտա հոգալ սննդի, առողջապահության և տնտեսական այլ առաջնահերթ ծախսերը:
Կարապետյանն ընդգծել է, որ ծայրահեղ աղքատության հաղթահարումը բազմազավակ ընտանիքների համար պետք է դառնա առաջնահերթություն, որպեսզի նրանց երեխաները հնարավորություն ունենան կրթություն ստանալ, ապահովել սեփական եկամուտները և աստիճանաբար դուրս գալ աղքատության թակարդից։
«Այդ մարդկանց պետք է հանենք աղքատության թակարդից, հնարավորություն և միջոցներ տանք ոտքի կանգնելու, հետո, մի քանի տարի անց, երեխաները կրթություն ստանան և իրենք կհանեն իրենց ընտանիքն աղքատությունից»,- շեշտել է նա։
6 ամիս աղքատության խնդիրը լուծելու համար
Կարապետյանն անթույլատրելի է համարել ծայրահեղ աղքատության առկայությունը մի ազգի ներսում, որն ունի հարուստ և հաջողակ ներկայացուցիչների նման մեծ ներուժ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում աղքատության ներկայիս ցուցանիշները հարիր չեն 21-րդ դարին, և տնտեսության աճը պետք է ծառայի հենց այդ բացասական պատկերի վերացմանը։
Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ Կարապետյանը նշել է, որ տնտեսական առաջընթացն իրագործվելու է երեք հիմնական ուղղությամբ, որոնք են՝ ներդրումային միջավայրի խթանումն ու երկարաժամկետ պայմանագրերի կնքումը, ներքին շուկայի աջակցությունն ու գործարարների շահերի պաշտպանությունը, ինչպես նաև պետական ծրագրային մասնակցության ապահովումը։
«Գոյություն ունի փուլային հայեցակարգ. առաջին հինգ տարիների ընթացքում նախատեսվում է 300 000 նոր աշխատատեղի ստեղծում և աղքատության շեշտակի նվազեցում։ Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատությանը, ապա մեր ուժն այն վերացնելու է վեց ամսվա ընթացքում»,- ընդգծել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ պետության և գործարար միջավայրի ջանքերը պետք է ուղղվեն հասարակության ամենախոցելի խմբերի կենսական խնդիրների լուծմանը։
Թուրքերին այս ոլորտի ՀՀ շուկայից հանել ենք ու սկսել արտահանել ԱՄԷ
Կարապետյանի համոզմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումն ու տնտեսական հարաբերությունների հաստատումը հայ արտադրողի համար պարունակում են լուրջ մրցակցային ռիսկեր: Նա նշել է, որ թեև սահմանների բացումը տեսականորեն շահեկան է թվում, անհրաժեշտ է հաշվի առնել տնտեսությունների կառուցվածքային առանձնահատկությունները:
Որպես օրինակ նշելով «Անիտեքս» գործարանը, որն ապահովում է 180 աշխատատեղ, Կարապետյանն ընդգծել է տեղական հումքի արտադրության կարևորությունը: Նրա խոսքով՝ տեղական արտադրողի համար պետք է ապահովվեն մրցունակ պայմաններ, որպեսզի հայկական արտադրանքը փոխարինի թուրքականին, իսկ դրա արտահանումն ստանա նոր թափ։
Որպես տնտեսական դիվերսիֆիկացիայի հաջողված օրինակ՝ Կարապետյանը մատնանշել է այն երկու պոտենցիալ ուղղությունները, որտեղ հայկական արտադրանքը կլինի պահանջված՝ հյուսիսային շուկաները և արաբական երկրները:
«Մեզ անհրաժեշտ են գործընկերներ, որոնք սպառում են մեր արտադրանքը, այլ ոչ թե առաջարկում նույնը, ինչ մենք: Նման շուկաներն առկա են հյուսիսում և արաբական աշխարհում: Օրինակ՝ այս գործարանն իր արտադրանքը հիմնականում արտահանում է Միացյալ Արաբական Էմիրություններ և Սաուդյան Արաբիա: Սա է իրական դիվերսիֆիկացիան»,- հայտարարել է նա:
«Անիտեքս» գործարանի օրինակով՝ Կարապետյանը նշել է, որ հնարավոր է շուրջ 60%-ով փոխարինել թուրքական արտադրանքը տեղականով։ Նա ընդգծել է, որ այս ձեռնարկությունը, որը գրեթե չի արտահանում ԵԱՏՄ շուկա, իրական տնտեսության և շուկաների դիվերսիֆիկացիայի լավագույն օրինակ է։
«Այս գործարանի արտադրանքն ուղղվում է Հայաստանի և արաբական աշխարհի սպառողին, մասնավորապես՝ Միացյալ Արաբական Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։ Սա է նոր շուկաներին միտված իրական դիվերսիֆիկացիան»,- հայտարարել է նա։
Կարապետյանը հավելել է, որ Հայաստանում պետք է հիմնվեն տասնյակ նմանատիպ ձեռնարկություններ, որոնք կողմնորոշված կլինեն դեպի բարձր պահանջարկ ունեցող նոր շուկաներ՝ նվազեցնելով կախվածությունն ավանդական ուղղություններից և խուսափելով ոչ ձեռնտու մրցակցությունից:
Նա պարզաբանել է, որ Ադրբեջանում էժան գազի, իսկ Թուրքիայում՝ էլեկտրաէներգիայի պետական սուբսիդավորման գործոնով պայմանավորված՝ գյուղմթերքի ինքնարժեքն այնտեղ շատ ավելի ցածր է: Դա հայաստանյան արտադրանքը դարձնում է անմրցունակ այդ շուկաներում՝ ստեղծելով անհավասար պայմաններ:
Դժվար է կլինելի համոզել ներդրողին
Կարապետյանն ընդգծել է, որ խոշոր բիզնեսի հնարավոր «ունեզրկումը» վտանգում է Հայաստանի վարկանիշը միջազգային հարթակներում և հարցականի տակ դնում գործարար միջավայրի կայունությունը:
«Ապագա կառավարության համար շատ դժվար է լինելու ներդրողին համոզել, որ երկիրը փոխվել է և հարգում է անձնական սեփականությունը։ Այսօրվա էմոցիոնալ քայլերի արդյունքում կորցնում ենք այն վստահությունը, որը վերականգնելը շատ բարդ է լինելու»,- հավելել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ իրենց նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ներդրողը վստահ կլինի, որ «ոչ ոք իր ունեցվածքին աչք չի դնելու», և որևէ քաղաքական ուժ չի փորձելու սեփական կադրերին պարտադրել մասնավոր ընկերություններում։
Հունվարին Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից: «Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:
Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։





































