Վարդենիսում երեկ՝ դեկտեմբերի 7-ին, Պաշտպանության նախարարության սպա է մահացել, ինչը պետական գերատեսչությունները հաստատել են։
ՊՆ-ից հաստատել են սպայի մահը՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում։
Armenia Today-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումն ստացել են «Վարդենիս» բժշկական կենտրոնից՝ ժամը 13։56-ին:
«Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999 թվականին ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի՝ անկողնում պառկած վիճակում»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից հավելել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։


























