Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն հանդիպել է Լիբանան այցելած Հռոմի պապ Լևոն XlV-ի հետ, ներկա գտնվել նրա մատուցած պատարագին։ Հռոմի պապը Լիբանանում էր գտնվում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը։
Արամ Ա-ն ներկա է գտնվել նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունիի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը և պապի մասնակցությամբ ճաշկերույթին։
Բեյրութի Նահատակաց հրապարակում պապի ներկայությամբ կայացած քրիստոնյա ու իսլամ համայնքապետերի հանդիպմանը Կիլիկիո կաթողիկոսը հանդես է եկել խոսքով՝ շեշտելով, որ Լիբանանի քրիստոնյա և իսլամ համայնքների համակեցությունը Լիբանանի յուրահատուկ ինքնությունն է կազմում, որը կամուրջ է հանդիսանում արևելքի և արևմուտքի միջև։ Նա նշել է, որ Վատիկանը միշտ համերաշխություն է հայտնել Լիբանանին։
Թուրքիայում իր այցի շրջանակում Հռոմի պապը Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում մատուցված պատարագի ընթացքում ողջունել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

























