Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը հունգարական «Կազինցբարցիկա» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Համաձայնագիրը դադարեցվել է փոխադարձ համաձայնությամբ։ Ամռանը թիմին միացած Հարոյանն ընտանեկան հանգամանքների պատճառաբանությամբ դիմել էր ղեկավարությանը՝ պայմանագիրն անհապաղ խզելու խնդրանքով: Ակումբը բավարարել է նրա դիմումը։
Օգոստոսին Հարոյանը հայտարարել էր Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Նա նշել էր, որ չի ցանկանում աշխատել ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ. վերջինիս հետ տարաձայնությունները պատճառ էին դարձել, որ նա հեռանա «Փյունիկից» և հետագայում տեղափոխվի հունգարական ակումբ:




































