ՀԱՀ-ում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը, այն բացել է երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Հարավաֆրիկյան Հանրապետությունը ցանկանում է երաշխավորել, որ գլոբալ Հարավի և Աֆրիկայի զարգացման առաջնահերթությունները կարտացոլվեն G20-ի օրակարգում»,- ասել է նա:
Ռամաֆոսայի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակից երկրները համաձայնեցրել են ամփոփիչ հռչակագիրը, որը կրում է խաղաղության և համերաշխության ուղերձ:
Նա նաև նշել է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պարտքի ընդունելի մակարդակը, պարտքերի մարման հետ կապված դժվարությունները, միջազգային ինստիտուտների բարեփոխումները, էներգիայի անվտանգ աղբյուրների անցումը, աշխարհաքաղաքական լարվածությունը:
Գագաթնաժողովին են ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Գագաթնաժողովին չի մասնակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Հարավաֆրիկյան իշխանություններին մեղադրում է հանրապետության սպիտակամորթ բնակչության իրավունքների խախտման մեջ:





































