ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը մտերմացել են քրեական ենթամշակույթ կրող անձի ընտանիքի անդամների հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նոյեմբերի 13-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ վճարովի ընթրիքին մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող անձի՝ Արսեն Մկրտչյանի՝ «Արսեն Երևանսկու» կինն ու դուստրը։ Նրանք հայտնի են որպես «Նայեք աղջիկներ ջան» խանութի ղեկավարներ։
Համացանցում բազմաթիվ լուսանկարներ են տարածվել տարբեր այլ խնջույքներից ու միջոցառումներից, որոնց մասնակցում են Մկրտչյանի կինը, դուստրը և Փաշինյանի դուստրերը: Թերթը նշել է, որ նրանք վերջին շրջանում շատ մտերմացել են Երևանսկու ընտանիքի հետ և կրոնական նույն նախասիրություններն ունեն։ Թերթը չի հստակեցրել, թե ինչ նախասիրությունների մասին է խոսքը։




































