Կարելիայում կործանվել է Սու-30 ինքնաթիռ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ օդանավի անձնակազմը զոհվել է։
Ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչք էր կատարում, այն կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Նշվում է, որ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։






































