«Ֆունգ-Վոնգ» թայֆունի հետևանքով Թայվանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ջրհեղեղների հետևանքով կա առնվազն 50 տուժած, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Ամփոփ տվյալների համաձայն՝ ավելի քան 8000 մարդ ստիպված էր լքել իր տունը: Կղզու հարավային շրջաններում դպրոցներն ու գրասենյակները դադարեցրել են գործունեությունը: Նշվում է, որ «Ֆունգ-Վոնգն», այնուամենայնիվ, սկսում է կորցնել ուժը։
Նախորդ օրերին թայֆունը հասել էր Ֆիլիպիններ, որտեղ զոհվել էր 27 մարդ: Ֆիլիպիններում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: Սա այս ամսվա ընթացքում երկրորդ հզոր բնական աղետն էր Ֆիլիպիններում։






































