Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման գործում, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցել է Lenta.ru-ն։
«Իհարկե, Անդրկովկասում իրավիճակը նույնպես շատ ավելի կայուն է դարձել, և մասնակից երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, մեծ գովասանքի են արժանի դրա համար»,- ասել է նա։
Շոյգուն նշել է, որ շատերը «կարող են տպավորություն ստեղծել, որ Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որն աշխարհում լուծել է ութ կամ ինը հակամարտություն»։
«Այնուամենայնիվ, Ռուսաստանի ներդրումը նույնպես նշանակալի է»,- ընդգծել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ 8 ամսվա ընթացքում «դադարեցրել է 8 պատերազմ»։ Նա նշել էր, որ շատ դեպքերում հրադադարի է հասել՝ երկրներին սպառնալով առևտրային պատժամիջոցներով։






































