Վարչապետի աշխատակազմին 2026-ի բյուջեով նախատեսվում է մոտ 4 մլն դոլարով ավելի գումար հատկացնել, վկայում են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրապարակած տվյալները։
«Վարչապետի աշխատակազմին առաջարկվում է նախատեսել 1 միլիարդ 520 միլիոն դրամով ավելի կամ 25 միլիարդ 804 միլիոն դրամ։ Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում պլանավորվող եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման ծախսերով, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարներով»,- ասել է նախարարը։



































