Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 1 անձ ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ Գեղարունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-խմբ․)։
ՔԿ-ից հավելել են, որ կատարվում է նախաքննություն։
Վթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 9-ին։ Ըստ ԶԼՄ-ների՝ Opel Zafira-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել էր, 5-ը՝ տեղափոխվել Վարդենիսի բժշկական կենտրոն։




























