Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տարբեր քաղաքական ուժերի է դիմել՝ անգամ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին՝ առաջարկելով համագործակցություն՝ արցախցիների ներուժն իրենց օգտին մոբիլիզացնելու դիմաց, գրել է «Հրապարակ օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նա անգամ իշխանական ինչ-որ օղակների հետ է քննարկումներ ծավալել, սակայն բոլորն զգուշորեն են նրա առաջարկներին մոտեցել, քանի որ կասկածել են, որ Բաբայանն արցախցիներին մոբիլիզացնելու հնարավորություններ ունենա, նշել է թերթը:
Հատկապես տարակուսանք է առաջացրել Վանեցյան-Բաբայան համագործակցությունը, քանի որ Բաբայանը ժամանակին մեղադրում էր Վանեցյանի խնամուն` Արցախի նախկին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանին հանձնելու հարցում։




































