Հալեպում բախումներ են սկսվել տարբեր ուժերի միջև, բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ, հայտնում է «Գանձասար» պարբերականը։
Ըստ թերթի՝ Հալեպի Շեյխ Մագսուտ և Աշրաֆիե շրջաններում ուժգին հրաձգություն, ռմբակոծություն է տեղի ունեցել Սիրիայի ժողովրդավարական ուժերի՝ Քասատի և կառավարական բանակի ստորաբաժանումների միջև:
Հունվարի 13-ին «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների զինված խմբերի միջև, ինչի հետևանքով զոհվել էր շուրջ 200 անձ։ Մարտի 8-ին ևս «Գանձասար»-ը հայտնել էր, որ Լաթաքիայի հայերին հրահանգվել է տներից դուրս չգալ, ավելի ուշ տեղեկացրել այնտեղ կրակոցների հետևանքով երկու հայի զոհվելու մասին։





































